ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

«Դուք միայն անօրինականություններն եք հաճույքով կատարում»

«Դուք միայն անօրինականություններն եք հաճույքով կատարում»
19.05.2022 | 07:36

Մի շատ անմեղ, պարզունակ ու միամիտ հարց տամ. 10 հազարից ավելի զոհերը, խեղվածները, երկիրը պատերազմի տանելը, տնտեսական, տարածքային կորուստների հասցնելն է վտանգավոր ու ծանր հանցագործությու՞ն, թե՞ անարժաններին, թուրքերին վիրավորելը, ճանապարհներ փակելը, խաղաղ ցույցեր, այլ ակցիաներ կազմակերպելը։
Այդ դեպքում ինչու՞ ինքնախոստովանական ելույթ ունեցողին, իր հանցանքի մասին հանրությանը տեղյակ պահողին բերման չեք ենթարկում․․․


Ես չեմ ասում, որ անմեղ ցուցարարների նման նվաստացնելով, ծեծի ենթարկելով, մարմնական վնասվածքներ հասցնելով, հայհոյելով, վիրավորելով, քարշ տալով, խեղդելով կարմիր ու սև կամ բազմագույն բերետավորներով բերման ենթարկեք։
Իհարկե՝ ո՛չ։
ՈՒղղակի հանգիստ, օրինականության պահանջներին համապատասխան բերման ենթարկեք:․
Կարո՞ղ եք։
Իհարկե չեք կարող, հո ձեր դիմաց ծեր կին չէ, որ ձեռքը ջարդեք, աղջնակ չի, որ ձեռք քցեք, զոհվածի ծնող չի, որ ձերբակալեք ու հայհոյեք...
Մի խոսքով, տպավորություն է ստեղծվել, որ դուք միայն անօրինականություններն եք հաճույքով կատարում:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 7326

Մեկնաբանություններ